Վեներաբանություն
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը
«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա հազիվ բուժվել եմ, բայց ամուսինս, որ նոր է վերադարձելարտագնա աշխատանքից, չի ուզում գնալ բժշկի:
Ես էլ վախենում եմ նորից սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, բա որ նորից վարակվեմ, ինքն էլ է խոստովանում, որ Ռուսաստանում չպաշտպանված սեռական հարաբերություն է ունեցել: Մեր հարաբերությունները բավականին բարդացել են, ու ես գիտեմ` ի վերջո տեղի եմ տալու: Մտածում եմ` նրա ասածով անել, հետո բուժվեմ, կամ… Մի խոսքով, ես էլ չգիտեմ` ինչ անեմ»:
25-ամյա Տաթևն իմացել է, որ սեռավարակ ունի, երբ հղի է եղել, և երբ պարզ է դարձել, որ այդ վարակն ազդել է պտղի առողջության վրա: Արդյունքում պտուղը վաղաժամ է ծնվել, և միայն երկար պայքարից հետո է հնարավոր եղել երեխայի կյանքը փրկել: Շատ ավելի երկարատև բուժումից հետո առողջացել է: Բուժման ընթացքում ամուսինը Հայաստանում չի եղել, հիմա եկել է, սակայն խուսափում է այցելել բժշկի:
Ինչո՞ւ է հայերիս մեծամասնությունը խուսափում գնալ բժշկի, այն էլ մաշկաբան-սեռավարակաբանի մոտ: Պատճառներից ամենատարածվածն այն է, որ հիվանդները չեն վստահում բժշկին` վախենալով վարկաբեկվելուց: Իրենց հերթին, բժիշկները վստահեցնում են, որ բժշկական գաղտնապահության օրենքներից ելնելով` իրենք պարտադրված են պահել անձի գաղտնիությունը և նրա վերաբերյալ տվյալներ են տրամադրում բացառապես քրեական մարմիններին, այն էլ, եթե հարուցված քրեական գործ կա:
Բժշկի չայցելելու պատճառներից մեկն էլ, մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի խոսքերով, ոչ բավարար կամ թյուր գիտելիքներն են:
Զարգացած երկրներում բժշկի այցելելու մշակույթ կա, մինչև ամուսնությունը պարտադիր բժշկական հետազոտություն են անցնում, ինչը բացակայում է մեր հասարակությունում, հետևանքն այն է, որ դիմում են բժշկի այն ժամանակ, երբ արդեն որոշակի առողջական խնդիր կա:
Մասնագետի խոսքերով` մարդիկ կան, որոնք ամենից շատն են համարվում ռիսկային, և որոնք կարող են պատճառ դառնալ սեռավարակների տարածման համար: Սեռավարակների տարածման պատճառ են այն մարդիկ, որոնց օրգանիզմում հարուցիչներ կան, և որոնք ռիսկային վարքագիծ ունեն: Օրինակ` մարմնավաճառությամբ զբաղվող անձինք, արտագնա աշխատանքների մեկնողները, մեկից ավելի զուգընկեր ունեցող, զուգընկերներին հաճախակի փոխող, միասեռական անձինք, հեռագնա բեռնատարների վարորդները և այլն:
Սեռավարակների թիվն ավելանում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` տարեկան գրանցվում է սեռավարակների մոտ 330 մլն նոր դեպք, որոնց երկու-երրորդը բաժին է ընկնում վերարտադրողական տարիքի անձանց: Սեռավարակներին ավելի հակված են դեռահասներն ու երիտասարդները, ինչն էլ, բնականաբար, նրանց վրա կործանարար ազդեցություն է ունենում, քանի որ նրանց սեռահասունացումը դեռ լիակատար չի լինում:
Սեռավարակների երիտասարդացումը պայմանավորված է նաև նրանով, որ սեռական առաջին հարաբերության տարիքն ամբողջ աշխարհում փոքրացել է: Հայաստանում պատկերն այսպիսին է. եթե 2008-ի տվյալներով` հարցվողների 78%-ի մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմել է 19.6 տարեկանը, ապա 2010-ի տվյալների համաձայն` տարիքը փոքրացել է մինչև 15 -17 տարեկան:
Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի մեկնաբանությամբ` սա ունի իր պատճառները, և դրանցից ամենանշանակալին սեռական հասունացման տարիքի նվազումն է. աղջիկների համար 12-14, տղաների` 13-15 տարեկանը:
Սեռական դաստիարակություն. վտանգավոր լռություն
«Սեռական դաստիարակություն» ասվածը շատ հաճախ է շահարկվում, և երբեմն թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես սեռական քարոզարշավ: Սա է պատճառը հավանաբար, որ այս թեման շատ հայկական ընտանիքներում մերժվում է, համարվում արգելված: Մինչդեռ դրա նպատակն է ոչ թե երիտասարդին դրդել դեպի սեռական հարաբերություն, այլ հնարավորինս հետաձգել դա, և եթե, միևնույն է, նա գնալու է այդ քայլին, անել դա գրագետ, բոլոր դեպքերում օգտվել պահպանակից: «Որպես կանոն, առաջին հարաբերությունը լինում է վճարովի սեռական ծառայությունների միջոցով, իսկ նման ծառայություն մատուցողները, ինչպես արդեն նշվել է, համարվում են ռիսկային վարքագիծ ունեցողներ»,- նշում է սեռավարակաբան Կարեն Վարդանյանը: Նրա կարծիքով` սեռական դաստիարակության թեմաները պետք է ներառեն նաև տեղեկատվություն սեռական օրգանների անատոմիայի, ֆիզիոլգիայի և անգամ հիգիենիկ նորմերի մասին:
Շատ հաճախ երիտասարդները հրաժարվում են պահպանակի կիրառումից: Պահպանակ չօգտագործելու պատճառներից մեկն էլ այն է, որ պահպանակը փոխում է զգացողությունը, ինչը միայն հոգեբանական կողմ կարող է ունենալ, քանի որ իրականում տարբերություն գրեթե չկա: Շատ հաճախ պահպանակ չկիրառելու պատճառ է այն ձեռք բերելու հետ կապված դժվարությունը, մասնավորապես` «ճակատագրական ամաչկոտությունն» այն դեղատնից գնելու ժամանակ»,-հավաստիացնում է սեռավարակաբանը: Այս հարցն, ի դեպ, շատ երկրներում լուծել են` այն ձեռք բերելու գործընթացը դարձնելով ավտոմատացված:
Ամեն կողմից մատուցվող, երբեմն նույնիսկ պարտադրվող սեռականությանը զուգահեռ շատ կարևոր է դեռահասներին հասանելի դարձնել անպաշտպան սեռական հարաբերությունների հնարավոր բացասական ելքերը` սկսած անպտղությունից մինչև անցանկալի հղիություն:
Յուրաքանչյուր սեռավարակ հանգեցնում է անպտղության
Յուրաքանչյուր սեռավարակ հաճախ հանգեցնում է անպտղության: Սա ամենամեծ վնասներից մեկն է: Ընդ որում, կան այնպիսի սեռավարակներ, որոնք վերջնականապես չեն բուժվում` լրջորեն ազդելով մարդու վերարտադրողական գործառույթի վրա:
Տղամարդկանց մոտ սեռավարակները հանգեցնում են սերմի քանակական և որակական բացասական փոփոխությունների, և սերմնատար ուղիների բորբոքման հետևանքով առաջացած կպումների, որոնք հանդիսանում են մեխանիկական արգելք: Կանանց մոտ առաջանում են սեռական օրգանների բորբոքում, արգանդափողերի լորձաթաղանթի բորբոքում, որը խոչընդոտում է ձվաբջջի անցմանը, կամ արդեն բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում ֆիքսվել արգանդի լորձաթաղանթին:
Սեռավարակներն առաջացնում են նաև ձվարանների բորբոքում` ազդելով ձվաբջիջների ճիշտ ձևավորման վրա:
Սեռավարակներն իրենց ազդեցությունն են թողնում նաև պտղի վրա, եթե կինը վարակվում է դրանցով հղիության ընթացքում: Կան հիվանդություններ, որոնք մորից երեխային են փոխանցվում ծննդաբերական ուղիներով, սակայն կան այնպիսիք, որոնք պտղին են փոխանցվում ներարգանդային կյանքում:
Բժիշկը բուժում է, չի հիվանդացնում
Ակտիվ սեռական կյանքով ապրող, զուգընկերներին հաճախ փոխող բոլոր անձանց մասնագետները խորհուրդ են տալիս տարեկան գոնե մեկ-երկու անգամ այցելել բժշկի, քանի որ մեծաթիվ են հիվանդությունները, որոնք ընթանում են առանց ախտանշանների: Սեռավարակների ախտանշաններն են միզուղիներից ախտաբանական արտադրությունն ու խոցա-էրոզիվ փոփոխությունները (վերքային մակերես): «Կարևոր եմ համարում նշել, որ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունն էապես մեծանում է այլ սեռավարակների առկայության դեպքում»: Սեռավարակների հետագա բացասական հետևանքներից խուսափելու, ժամանակին հայտնաբերելու ու բուժելու համար բժիշկները կոչ են անում չհապաղել ու դիմել բժշկական խորհրդատվության:
Զուգընկերները միասին պետք է դիմեն բժշկի
Եթե զույգերից մեկը հիվանդ է և բուժվում է, իսկ մյուսը` ոչ, ապա այդ բուժումը չի կարող արդյունավետ լինել, քանի որ սեռավարակները միանձնյա հիվանդություններ չեն, և մեկի մոտ հայտնաբերելով հիվանդությունը, պետք է մյուսին էլ բուժեն, հետևաբար մեր «հերոսուհուն»` Տաթևին, մաշկաբան Կարեն Վարդանյանը հորդորում է պահպանել իր իրավունքները, պահանջել, որ իր հետ բժշկական խորհրդատվության գնա և ամուսինը, հակառակ դեպքում բուժումն իմաստ չունի:
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Մենք կարող եք Ձեզ տալ խորհուրդներ հիվանդության վերաբերյալ, ուղղորդել համապատասխան բժշկի մոտ: Բուժման համար հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Anna
20.01.2016
Մեդ-Պրակտիկ
14.12.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Միգուցե ուղղակի ճարպագունդ է, սակայն միանշանակ համոզված լինել չի կարելի:
Gayane
13.12.2015
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը սեռավարակին բնորոշ չէ: Խնդրում եմ նշեք, գոկացությունը շարժուն է, թե ոչ, ցավոտ է, թե անցավ և մաշկի տակ եք շոշափում, թե արտաքինից:
gayane
11.12.2015
Մեդ-Պրակտիկ
01.02.2015
Հարգելի Ashot, անկախ նրանից Ձեր կինը հանձնել է անալիզ թե ոչ, միանշանակ նա նույնպես պետք է ստանա բուժում: Կանանց տռիխոմոնիազի բուժումը բացի հաբերից ներառում է նաև հեշտոցային մոմիկներ: Խորհուրդ է տրվում բուժում ստանալ բժշկի նշանակմամբ և հսկողության տակ:
Ashot
23.01.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Լիլիթ և Karine, գարդներելլան կնոջ հեշտոցի նորմալ միկրոֆլորայում կա և կարող է գլուխ բարձրացնել, այպես կոչված, հեշտոցի դիսբիոզի դեպքում, այսինքն, երբ խախտվում է նորմալ միկրոֆլորան: Միկրոֆլորան կարող է խախտվել տարբեր պատճառներով` երկարատև հակաբիոտիկների օգտագործում, միզասեռական համագարգի այլ ինֆեկցիոն հիվանդություններ, երկարատև սթրեսսային վիճակներ: Գարդներելլան որոշ դեպքերում կարող է նաև փոխանցվել ամուսնուց կնոջը: Նշենք, որ այն նույնպես կա տղամարդկանց միզասեռական համակարգի նորմալ միկրոֆլորայում, սակայն չի ախտահարում տղամարդկանց: Գարդներելյոզը պահանջում է դեղորայքային բուժում:
Մանրամասն՝ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
http://lechenie-simptomy.ru/gardnerella-u-zhenshin
karine
21.11.2014
լիլիթ
03.11.2014
Haykuhi
09.05.2014
Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի HAYKUHI, բարև Ձեզ, գարդներելյոզը բուժվում է 2 էտապով: 1-ին ՝էտապը տևում է 7-10 օր, 2-րդ՝ 12-15 օր: Բուժումն ավարտելուց 1 շաբաթ անց կատարվում է կրկնակի հետազոտություն՝ պարզելու բուժման արդյունավետությունը:
HAYKUHI
08.05.2014
Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն